Կիմ Բուտեն
Կիմ Բուտեն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1994 (29 տարեկան) |
Ծննդավայր | Շերբրուկ, Քվեբեկ, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | short-track speed skater և չմշկորդ |
Կայք | kimboutin.com |
Kim Boutin Վիքիպահեստում |
Կիմ Բուտեն (ֆր.՝ Kim Boutin), (դեկտեմբերի 16, 1994, Շերբրուկ, Քվեբեկ, Կանադա), կանադացի չմշկորդուհի, մասնագիտացված է շորթ թրեկում, 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի եռակի մրցանակակիր։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին միջազգային հաջողությանը հասել է 2014 թվականին Էրզրումում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում, որտեղ նվաճել է 3000 մետր վազքի արծաթե պարգևը։ 2014 թվականին նորամուտը նշել է Սոլթ Լեյք Սիթիում կայացած Աշխարհի գավաթի փուլում, որտեղ փոխանցումավազքում զբաղեցրել է երրորդ տեղը։ Նույն մրցաշրջանում ևս երկու անգամ բարձրացել է աշխարհի գավաթի փուլերի բեմահարթակ՝ երկու անգամ 1000 և 1500 մետր վազքատարածություններում զբաղեցնելով երրորդ տեղը։
2015-2016 և 2016-2017 թվականների մրցաշրջաններում մի քանի անգամ պոդիում բարձրացել։
2018 թվականի Օլիմպիական խաղերում Բութենը նորամուտը նշում է 500 մետր մրցատարածությունում, որտեղ զբաղեցրել է 4-րդ տեղը, սակայն կորեացի Չհվե Մին Ջոնի որակազրկումից հետո, որը գրավել է երկրորդ տեղը, Բութենը պարգևատրվել է բրոնզե մեդալով[1][2]։
Ավելի ուշ խաղերի ընթացքում մարզուհին նվաճել է 1000 մետր վազքի արծաթե մեդալ և 1500 մետր վազքի բրոնզե մեդալ՝ այդպիսով Օլիմպիական խաղերի բոլոր երեք անհատական մրցատարածություններում ստանալով մեդալներ[3]։
Հաղթանակներ Աշխարհի գավաթի խաղարկությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի գավաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]հ/հ | Ամսաթիվ | Վայր | Արդյունք |
---|---|---|---|
1. | 2017թ. փետրվարի 4 | Դրեզդեն | 1500 մ |
2. | 2017թ. նոյեմբերի 11 | Չինաստան, Շանհայ | 500 մ |
3. | 2017թ. նոյեմբերի 12 | Չինաստան, Շանհայ | 1000 մ |
4. | 2019թ. փետրվարի 10 | Թուրին | 1000 մ |
5. | 2019թ. նոյեմբերի 2 | Սոլթ Լեյք Սիթի | 1500 մ |
6. | 2019. նոյեմբերի 3 | Սոլթ Լեյք Սիթի | 500 մ |
7. | 2019թ. նոյեմբերի 9 | Մոնրեալ | 1000 մ |
8. | 2019թ. նոյեմբերի 10 | Մոնրեալ | 500 մ |
9. | 2019թ. դեկտեմբերի 1 | Նագոյա | 500 մ |
10. | 2019թ. դեկտեմբերի 7 | Շանհայ | 500 մ |
11. | 2020թ. փետրվարի 9 | Դրեզդեն | 500 մ |
Թիմային հաղթանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]հ/հ | Ամսաթիվ | Վայր |
---|---|---|
1. | 2015թ. փետրվարի 8 | Դրեզդեն |
2. | 2018թ. դեկտեմբերի 9 | Ալմաթի |
3. | 2019թ. դեկտեմբերի 8 | Չինաստան, Շանհայ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Gold medallist Hamelin to lead Canada's 2018 short-track team». www.sportsnet.ca/. Sportsnet.
- ↑ Nichols, Paula. «10 short track speed skaters nominated to Team Canada for PyeongChang 2018». www.olympic.ca/. Canadian Olympic Committee.
- ↑ Kim Boutin flies her way to 1,000-metre silver
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Բուտեն» հոդվածին։ |
|